00:00:00

Զիդանը հեռացավ․․․

22:08, 31 մայիս 2018 Սպորտ

Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Զինեդին Զիդանն այսօր հայտարարեց Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին: «Ես հեռանում եմ, որովհետև Ռեալին անհրաժեշտ է փոփոխություններ, որպեսզի թիմը շարունակի հաղթել», նշել է Զիդանը: Ֆրանսիացի լեգենդը իսպանական թիմը գլխավորել էր 2016 թվականին: Այդ ընթացքում երեք տարի անընդմեջ «Ռեալը» նվաճել Չեմպիոնների լիգայի Գավաթը սահմանելով ռեկորդ: «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ հաղթել է նաև Իսպանիայի առաջնությունում, երկրի Սուպերգավաթում, ՈւԵՖԱ-ի երկու Սուպերգավաթներում, երկու անգամ էլ դարձել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Ընդհանուր առմամբ «Արքայական ակումբը» այս ընթացքում Զիդանի հետ 9 տիտղոս է նվաճել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր