00:00:00

Միքայել Սրբազանը այլևս ձեր եղբայրը չի, դուք նրան փոխեցիք ժամանակավոր իշխանավորների հետ․ Մելքոնյան

14:04, 07 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․

ՈՐՏԵ՞Ղ Է ՔՈ ԵՂԲԱՅՐԸ, ՆԱՎԱՍԱ´ՐԴ
«Որտե՞ղ է քո եղբայրը, Կայե´ն» արտահայտության այսօրվա հասցեատերերը այն տիրադավ եպիսկոպոսներն են, որոնք ոչ միայն պատվերով և իշխանահաճո սցենարով պատարագի դերակատարներից են, այլև խախտելով ներեկեղեցական սկզբունքները` գտնվել են Միքայել Սրբազանի կանոնական տարածքում` Շիրակի թեմում` առանց թեմակալ առաջնորդի թույլտվության: Ուստի այդ եպիսկոպոսները ոչ միայն տիրադավ են, այլև ԵՂԲԱՅՐՈւՐԱՑ, քանի որ ուրացել են նաև իրենց Սրբազան եղբորը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Միքայել Սրբազանը այլևս ձեր եղբայրը չի, դուք ձեր տասնամյակների եղբորը փոխեցիք ժամանակավոր իշխանավորների հետ:
Եվ մի հռետորական հարց` հայտնի պատասխանով. արդյո՞ք բարոյական մարդ է քաղաքացի «Կայեն Կճոյանը», որ համաձայնվում է «պատարագային ասպատակություն» իրականացնել բանտում մաքառող իր Սրբազան եղբոր թեմի առաջնորդանիստ եկեղեցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր