00:00:00

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան

13:41, 05 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանի կողմից Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել, այս մասին հայտնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

 

Նա նշել է, որ դատարանը բողոքների քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով, չնայած միջնորդել էին այն իրականացնել բանավոր կարգով:

 

«Դատական ակտի կայացման օր է սահմանվել 2025 թվականի դեկտեմեբերի 11-ը: Ի դեպ, գրավոր դիրքորոշումներ, բացատրություններ ներկայացնելու օր է սահմանվել մինչև դեկտեմեբերի 10-ը ներառյալ:

 

Դեկտեմբերի 10-ին աշխարհում նշվում է Մարդու իրավունքների օրը, որի խորհուրդը՝ 1948 թվականին նույն օրը ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումն է:

 

Վստահ եմ՝ 1948 թվականին, երբ ընդունվում էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ոչ մեկի մտքով չէր անցնելու, որ դրա 9-րդ հոդվածով սահմանված կամայական կալանքի արգելքը նման կերպ անտեսվելու է, հերքվելու է, նսեմացվելու է 2025 թվականին՝ Հայաստանում: Պարզապես Մայր Աթոռը պաշտպանող հայտարարությունը հանգեցրել է Սամվել Կարապետյանի հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանքի, քաղաքական հետապնդման և փաստացի պատանդի կարգավիճակին:

 

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել է Վարդևանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր