00:00:00

Ճիշտ չէ այն ձևակերպումը, որ Պուտինը մերժել է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման ԱՄՆ ծրագիրը

17:19, 03 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սխալ է որակել այն միտքը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մերժել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագիրը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյոք ճիշտ է այն ձևակերպումը, որ Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ մերժել է ամերիկյան ծրագիրը։

«Ոչ, դա ճիշտ չի լինի։ Փաստն այն է, որ երեկ առաջին անգամ է տեղի ունեցել կարծիքների նման ուղիղ փոխանակում, և, կրկին, ինչպես նշվեց երեկ, որոշ բաներ ընդունվել են, որոշները համարվել են անընդունելի, և սա փոխզիջում գտնելու սովորական աշխատանքային գործընթաց է», – ասել է Պեսկովը։

Պուտինի բանակցությունները Ուիթքոֆի և Քուշների հետ տևել են մոտ հինգ ժամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր