00:00:00

Բաց նամակ Նիկոլի շրջապատին

12:51, 03 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

❗️Բաց նամակ Նիկոլի շրջապատին❗️
Յուրաքանչյուր մարդ, ով դառնում է որևէ կառույցի ղեկավար, առավել ևս՝ երկրի առաջին դեմքը, միշտ ունի հնարավորություն հրապարակելու նախորդների հետ կապված որոշ փաստաթղթեր, որոնք օրենքի տեսանկյունից խոցելի չեն, բայց ենթակաների, իսկ տվյալ դեպքում՝ ժողովրդի կողմից լավ չեն ընկալվի։
 
�Գրեթե բոլոր նորմալ ղեկավարների մոտ գործում է չգրված օրենք, որը նրանց այդ քայլերից զերծ է պահում․ հակառակ դեպքում կարող ես կորցնել վստահելի գործընկերոջ կերպարը, և նույնն արդեն կարող են անել նաև քո հանդեպ։
 
Նիկոլ Փաշինյանը, հրապարակելով Սերժ Սարգսյանի նամակը՝ փաստաթուղթ, որն ըստ էության որևէ սենսացիոն կամ արտառոց բան չէր պարունակում, մեկ անգամ ևս ապացուցեց, որ խիստ անվստահելի գործընկեր է։ Իսկ դա, առաջին հերթին, պետք է մտահոգի նրա ներկայիս շրջապատին։
 
Հիշե՛ք՝ նա, մեկ վայրկյան անգամ աչքը չթարթելով, բոլորիդ կարող է զոհաբերել։
Արե՛ք ձեր եզրակացությունները։
 
Նարեկ Մանուկյան
«Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր