00:00:00

Որպես անհետ կորած որոնվող 63-ամյա տղամարդը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում

23:56, 02 դեկտեմբեր 2025 Հասարակություն

 

 

Հոկտեմբերի 21-ին հաղորդվել էր 1962 թվականին ծնված Ավետիք Մարությանի անհետ կորելու մասին, հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» բուժօգնության տեղափոխված տղամարդը որպես անհետ կորած որոնվող Ավետիք Մարությանն է:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր