00:00:00

Պուտինի վերջին հայտարարությունները չեն վկայում, որ նա ցանկանում է ավարտել պшտերազմը. Ուկրաինայի ԱԳՆ

23:36, 02 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Պուտինի վերջին հայտարարությունները չեն վկայում, որ նա ցանկանում է ավարտել պատերազմը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ Պուտինը հայտարարեց, որ պատրաստ է կռվել ամբողջ ձմեռ։ Այսօր նա սպառնում է նավահանգիստներին և նավարկության ազատությանը»։

Ըստ Սիբիհայի՝ Ուկրաինան աջակցում է ԱՄՆ-ի խաղաղության ջանքերին և համագործակցում է նրանց և եվրոպացի գործընկերների հետ՝ արդար խաղաղության հասնելու համար։

«Հիմա ժամանակն է ստիպել պատերազմի աղբյուրին՝ Մոսկվային, դադարեցնել այն»,-իր խոսքն ամփոփեխլ է ուկրաինացի պաշտոնյան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր