ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Նիկոլ,2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քեզ առաջարկած
փաստաթութն ուղիղ ասում է,որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով,որի ձեւակերպումը սահմանափակված չի լինելու»։
Լսու՞մ ես,Մինսկի համանախագահները քեզ առաջարկել են լուծում,որի համաձայն հանրաքվեով պետք է որոշվեր Արցախի կարգավիճակը։
Որոշողն էլ պետք է լիներ բացառապես Արցախի ժողովուրդը։
Դու այս առաջարկը մերժեցիր՝ ասելով Արցախը Հայաստան է եւ վերջ ։
Ստացանք պատերազմ։
Պատերազմով տվեցիր Շուշին ու Հադրութը,իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնեցիր Ադրբեջանին։
Հերթական անգամ պարզվեց,որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։
Այլեւս բանավիճելու բան չկա…
Մարդիկ թող կարդան ու տեսնեն, թե ինչ արհավիրք Նիկոլը բերեց Արցախի ու հայ ազգի գլխին։