00:00:00

Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր. Նիկոլ Փաշինյանի խոսնակ

16:53, 02 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին:

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի՝ Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր։

«Ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը։ Թերևս այն, որ Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր, որոնք, ինչ խոսք, ձևավորվել են Ղարաբաղյան շարժումով իշխանության հասած քաղաքական էլիտայի կողմից»,- գրել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին, այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։

Մանրամասները՝ ստորև.

ԵԱՀԿ ՄԽ առաջարկներ (2016 թ.) 2019 թ.

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի հայտարարություններն Ազգային ժողովում

Կրակովի փաստաթուղթ

Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին

ԵԱՀԿ ՄԽ առաջարկներ 2016 թ.

ՌԴ փաթեթային առաջարկներ

Կազանի փաստաթուղթ

Մադրիդյան սկզբունքներ

Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակ

ԵԱՀԿ ՄԽ համապարփակ առաջարկներ

ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը Լիսաբոնի գագաթնաժողովին

Բուդապեշտի գագաթնաժողովի հայտարարություն

ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևեր

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր