Կահիրեում անցկացվող «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունից հետո Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ շրջել է ցուցահանդեսի տաղավարներում։
Պապիկյանը ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։