00:00:00

Քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկա օրակարգը և զարգացման հեռանկարները

16:02, 01 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Իրեն Ֆելինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկա օրակարգը և զարգացման հեռանկարները:

 

Մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի, ինչպես նաև ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի իրականացմանն առնչվող հարցերի վերաբերյալ:

 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է բռնի տեղահանված կանանց կարիքների հասցեագրման կարևորությունը:

 

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր