Հռոմի Պապ Լևոն XIV-ը Թուրքիա իր այցի վերջին օրը սկսել է աղոթքով Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցում, հայտնել է «Vatican News»-ը։
Պապը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, նաև Թուրքիայում ամբողջ Հայ Առաքելական համայնքին։
Նա գոհություն է հայտնել Աստծուն «հայ ժողովրդի քաջարի քրիստոնեական վկայության համար պատմության ամբողջ ընթացքում, հաճախ՝ ողբերգական պայմաններում»։
Լևոն XIV-ը հիշեցրել է, որ Հռոմի պապի և Արևելյան ուղղափառ եկեղեցու պատրիարքի միջև առաջին համատեղ հռչակագիրը ստորագրվել է 1970 թվականի մայիսին՝ Պողոս VI պապի և Վազգեն I կաթողիկոսի միջև։