Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 27–ի նիստում հավանություն տվեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված որոշմանը, որով ուժը կորցրած է ճանաչվում 2006 թվականին ընդունված N 479-Ա որոշումը, և այս քայլով պետությունը վերականգնում է իր վերահսկողությունը ընդհանուր 13․068 հեկտար տարածքի նկատմամբ։
Այդ հողերը կրկին դառնում են հանրապետության լիարժեք սեփականություն և փոխանցվում են համապատասխան պետական կառույցներին․
5329,91 հեկտար տարածքը վերադարձվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին.
4118 և 3620 հեկտար անտառային տարածքները վարադարձվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։
Այսպիսով՝ տարիներ առաջ մասնավորին տրամադրված մեծածավալ անտառային ու բնապահպանական տարածքները վերադառնում են պետական պաշտպանունակ կառավարման դաշտ։