00:00:00

Տաշիրի հիվանդանոցում բժիշկներին չի հաջողվել փրկել 11-ամյա տղայի կյանքը

11:20, 27 նոյեմբեր 2025 Հասարակություն

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Տաշիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պալյանի գլխավորությամբ:  Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և մահացածը Տաշիրի բնակիչ, 11-ամյա Գագիկ Ա.-ն է, ով հիվանդանոցում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է:  Դեպքի մասին ոստիկանության Տաշիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց երեխայի 36-ամյա հայրը դիմել է ոստիկանության Տաշիրի բաժին և հայտնել, որ երեխան մահացել է նշված բժշկական կենտրոնի բժիշկների անգործության և բժշկական սխալի պատճառով:   Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Քննիչի որոշմաբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր