00:00:00

ՀԷՑ-ի նոր բաժանորդների միացման վճարների վերանայման հարցը քննարկման փուլում է. Պետրոսյան

15:28, 25 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նոր բաժանորդների միացման վճարների հնարավոր վերանայման գործընթացին։

Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ արդեն կա նախնական պատկերացում՝ ինչ չափով կարող է վերանայվել էլեկտրաէներգիայի սակագինը, և որոշումներն, ամենայն հավանականությամբ, կընդունվեն 2026 թվականի սկզբին։ 

Այս մասին Պետրոսյանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սակագնի ձևավորումը պետք է լինի բացառապես հիմնավորված, զերծ քաղաքական շահարկումներից և քաղաքացիներին հաճոյանալու մոտեցումներից։

«Շատ կարևոր է, որ գինը հիմնավորվածից ո՛չ ավել լինի, ո՛չ պակաս։ Քաղաքական նպատակահարմարությամբ արհեստական իջեցումները շատ երկրների տարել են ճգնաժամի»,-նշել է վարչապետը։ 

Նա օրինակ է բերել իր այցելած երկրի փորձը, որտեղ տարիներ շարունակ արհեստականորեն ցածր պահված սակագների պատճառով քաղաքը մնացել է առանց կայուն էլեկտրամատակարարման՝ ստիպված լինելով օգտագործել դիզելային գեներատորներ։ 

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի քաղաքացիներին պետք է ներկայացնել հստակ մոտեցում։

«Գինը պետք է լինի այնքան, որքան անհրաժեշտ է համակարգի բնականոն գործունեությունն ու զարգացումն ապահովելու համար»,- ասել է Փաշինյանը։ 

Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ ՀԷՑ-ում արդեն իրականացված հաշվարկները ձևավորել են որոշակի պատկերացում՝ ինչ չափով հնարավոր կլինի վերանայել սակագինը։

«Այս պահին մենք արդեն մոտավոր պատկերացում ունենք, և լիահույս ենք, որ տարեսկզբից այդ որոշումները կընդունվեն»,-ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր