00:00:00

Արմեն Գրիգորյան և Տիտուս Կորլացեանը մտքեր են փոխանակել «Թրամփի ուղի» ծրագրի մասին

13:48, 25 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Նոյեմբերի 25-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը։Հայտնում է ԱԽ գարսենյակը։
 
ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով երկկողմ փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև Հայաստան–Ռումինիա բազմաոլորտ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։
Իր հերթին, հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ռումինական կողմը պատրաստ է ակտիվորեն խորացնել երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված համագործակցությունը։
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման ընթացքի շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր