00:00:00

Չպետք է քաղաքացիներին հաճոյանալու համար հոսանքի գինն այնքան իջեցնենք, որ արդյունքում պրոբլեմ առաջանա. Փաշինյան

12:23, 25 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Շատ երկրներում եմ տեսել, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, քաղաքական կոմպրոմիսներից ելնելով ինչ-որ գներ են իջեցրել, իջեցրել, իջեցրել, որպեսզի խուսափեն քաղաքական ճգնաժամերից, արդյունքում համակարգերը եկել են հասել այն իրավիճակին, որ կոլապսի առաջ են, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը շեշտեց՝ գնային տրամաբանությունը պետք է քաղաքացիներին ներկայացվի. «Գինը պետք է էֆեկտիվ լինի, որ համակարգի բնականոն գործունեությունը և որոշակի զարգացումն ապահովվի։ Դրանից ավելի գումարն էլ արդարացված չէ, քանի որ քաղաքացին տրամաբանական հարց կտա՝ ինչի՞ եմ այսքան վճարում»։

 Ռոմանոս Պետրոսյանն էլ նշեց, որ արդեն պատկերացում ունեն, թե ինչ չափով են կարողանալու հոսանքի գնի վերանայում կատարել. «Լիահույս եմ, որ տարեսկզբից արդեն այդ վերանայման որոշումը կկայացնենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր