00:00:00

Անահիտ Մանասյանը հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակությանը

11:15, 25 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 24-ին հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Պաշտպանի աշխատակազմը։

«Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման կարևորությանը, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է իրավունքներին առնչվող մի շարք հարցերի շուրջ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների պահպանման կարևորությանը, կալանքի կիրառման իրավաչափության չափանիշներին։

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների՝ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքին:

Ի թիվս այլնի, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր