ՀՀ ԱԺ-ից հայտնում են՝ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։
«ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակության հետ:
Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ռումինիայի հետ համագործակցության եւ հարաբերությունների խորացումը, որը հիմնված է երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա: ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերն ու քայլերը:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»,- ասված է հաղորդագրության մեջ: