00:00:00

Չինաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ջանքերին. Սի Ծինպին

21:04, 24 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Չինաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ջանքերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ դրա մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, հաղորդում է Xinhua գործակալությունը։

«Չինաստանն աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին։ Հուսով ենք՝ բոլոր կողմերը կշարունակեն կրճատել իրենց տարաձայնությունները և հնարավորինս շուտ կհասնեն արդար, երկարատև և պարտավորեցնող խաղաղության համաձայնագրի՝ ճգնաժամի արմատական ​​պատճառները լուծելու համար»,- ասել է Չինաստանի առաջնորդը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր