00:00:00

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

20:38, 24 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիների հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր:

Քննարկման առարկա են եղել հարկային ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն հարկային քաղաքականության լավարկման ու հարկային վարչարարության դյուրացմանը: Մանրամասներ են ներկայացվել առանձին հարկատեսակների գծով առաջարկվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքային ցուցանիշների վերաբերյալ:

Ընդգծելով ոլորտի շարունակական բարելավման կարևորությունը՝ Փաշինյանը հանձնարարել է շարունակել հայեցակարգային վերլուծությունները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր