00:00:00

Դոնալդ Թրամփը ժամկետից շուտ լուծարել է Մասկի գլխավորած կառավարության արդյունավետության դեպարտամենտը

19:55, 24 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը գլխավորում էր բազմամիլիարդատեր Էլոն Մասկը, ժամկետից շուտ լուծարվել է։ Լուծարման մասին հայտարարել է ԱՄՆ անձնակազմի կառավարման գրասենյակի տնօրեն Սքոթ Կուպորը, կիրակի՝ նոյեմբերի 23-ին հաղորդել է Reuters-ը։

 

«Այն գոյություն չունի»,- ասել է պաշտոնյան։ Ըստ Կուպորի՝ դեպարտամենտն այլևս «կենտրոնացված կառույց» չէ։ Այլևս (պաշտոնբյաների հաստիքների)  կրճատման նպատակներ չկան»,- հավելել է նա։

DOGE-ի, որի աշխատանքը պետք է ավարտվեր 2026 թվականի հուլիսին, լուծարման մասին ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել:

Reuters-ի տվյալներով՝ DOGE-ի շատ գործառույթներ փոխանցվել են անձնակազմի կառավարման գրասենյակին, իսկ DOGE-ի նախկին աշխատակիցներից ոմանք տեղափոխվել են վարչակազմի այլ պաշտոնների։ Օրինակ՝ Airbnb-ի համահիմնադիր Ջո Գեբբիան այժմ կենտրոնացած է կառավարության կայքերի նկարագրի բարելավման վրա։ Ջերեմի Լևինը, որը նպաստել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարմանը, այժմ Պետքարտուղարությունում համակարգում է արտաքին օգնությունը։

Ապրիլի վերջին Իլոն Մասկը հայտարարել, որ զգալիորեն ավելի քիչ ժամանակ կանցկացնի DOGE-ը ղեկավարելու և Tesla-ի վրա կենտրոնանալու վրա։ Մեկ ամիս անց նա հայտարարեց, որ ԱՄՆ վարչակազմում իր ժամկետն ավարտվում է։ Դոնալդ Թրամփը Մասկին որպես հրաժեշտի նվեր ոսկե բանալի նվիրեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր