00:00:00

Նրա ներդրումն անգնահատելի է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ․ Գ․ Ծառուկյանը՝ Նիկիտա Սիմոնյանի մասին

19:33, 24 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Խորագույն ցավով ու անկեղծ կսկիծով տեղեկացա ազգային և համամիութենական ֆուտբոլի իսկական լեգենդ, Օլիմպիական չեմպիոն, մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մահվան մասին։
 
Նրա ներդրումն անգնահատելի է ոչ միայն հայկական, այլև ամբողջ սովետական և համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։ Նիկիտա Պավլովիչն իսկական հայ էր, ով համաշխարհային սպորտում նշանակալի ձեռքբերումների հասնելով ` մշտապես ամբողջ աշխարհում բարձր է պահել հայի անունն ու հայի հպարտությունը: Նրա անունը սերունդների հիշողության մեջ մնալու է որպես նվիրվածության, վարպետության և բարձր մարդկային որակների վառ խորհրդանիշ:
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի և անձամբ իմ անունից խորին և անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր սիրել, գնահատել ու հարգել են մեծ վաստակ ունեցող Նիկիտա Սիմոնյանին։ Թո´ղ նրա պայծառ հիշատակը հավերժ ապրի և մխիթարություն պարգևի բոլոր նրանց, ում համար նա եղել է օրինակ և ոգեշնչման աղբյուր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր