Երբ հեռախոով խոսում էին, ասում էին՝ հա, «брат»: Քեզ թվում էր՝ կողքիդ հայեր են: Կենցաղային բավականին նմանություններ ունենք: Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը՝ խոսելով Բաքվում ստացած տպավորությունների մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոկեմբերի 21-ին ՀՀ քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ՝ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը, մեկնել են էին Բաքու:
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. հարաբերությունների կարգավորման համատեքստում սա պատասխան այց է: