00:00:00

Դատախազությունը պահանջում է Գագիկ Բեգլարյանից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը

16:41, 24 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և նրան փոխկապակցված անձանց։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ հայցապահանջում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն է։

Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 21-ին, մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին։

Պատասխանողներն են՝ Գագիկ Բեգլարի Բեգլարյանը, Հրանտ Գագիկի Բեգլարյանը, Անահիտ Արաիկի Ասոյանը, Արկադյա Հայկարամի Մկոյանը, Համիկ Հայկարամի Մկոյանը, Հասմիկ Գրիգորի Մինասյանը, Էդուարդ Էվրիկի Միկոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր