Մեր նախաձեռնությունը մեկ ամսական է, և շատ կարևոր է հասկանալ, իսկ ինչ է փոխվել այս ժամանակահատվածի ընթացքում։ մենք ունեինք երկու հիմնական ուղղություն մեր գործունեության առումով. առաջինը աշխատել որպես կոմունիկատորներ, այսինքն այն գաղափարները խաղաղության և հակամարտության հաղթահարման առումով և գործընթացում, որոնք կան մեր հասարակությունում, հնարավորինս փոխանցել մեր գործընկերներին Ադրբեջանում և փոխանցել պաշտոնական կառույցներին։ Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 24–ին, Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց հայաստանյան քաղհաարակության ներկայացուցիչ, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Նույն նպատակը, ենթադրում եմ, ունեին նաև մեր ադրբեջանցի գործընկերները։ Եվ մեզ համար կարևոր էր համոզվել, որ մեր միջև որոշակի փոխըմբռնումը հասնում է նաև վերևներին։ Եթե Երևանյան հանդիպման ժամանակ մենք համոզվեցինք, որ մենք իրար հասկանում ենք, Բաքվի այցելության ընթացքում մենք համոզվեցինք, որ ինչ որ մենք խոսում ենք, տեղ է հասնում, անկախ նրանից թե ինչպիսի արձագանք է գտնում։ Կան հարցեր, որտեղ արձագանքը ակնհայտ է և դրական է, կան հարցեր, որոնք ընթացքում են, և միգուցե կան հարցեր, որտեղ մենք համաձայնության չենք հասնում։ Դա բնական է, այդպիսի բարդ գործընթացում։
Հիմա ես նշեմ այն ուղղությունները, որտեղ մենք ակնհայտորեն հասել ենք փոխըմբռնման։ Առաջինը դա այն է, որ ներգրավելու է այս կարգավորման գործընթացի մեջ այն ռեսուրսը, որ կա փորձագիտական հանրությունում և Ադրբեջանում և Հայաստանում։ Այսինքն լինելու են տարբեր ձևաչափեր, տարբեր միջոցառումներ, որտեղ այդ թվում նաև անկախ, այդ թվում նաև այլ կարծիք ունեցող փորձագետները ներգրավվելու են և հնարավորություն են ունենալու ներկայացնել իրենց առաջարկները և պատկերացումները։ Երկրորդը մեդիա ոլորտն է։ Մեզ համար անհրաժեշտ է, որպեսզի լրատվամիջոցները և Ադրբեջանում, և Հայաստանում հնարավորինս նպաստեն կարգավորման գործընթացին։ Դա չի նշանակում, որ իրենք պիտի ինչ-որ խնդիրներից խուսափեն։ Ոչ։ Բոլոր խնդիրները պետք է հնարավորինս ինտենսիվ պետք է ներկայացվեն, բայց կարևոր է, որպեսզի չլինի իրողությունների խեղաթուրում, քանի որ դա հիվանդագին ինչ-որ ուղերձներ է հաղորդում ամբողջ գործընթացին և միայն խանգարում է դրան։
Այդ առումով մենք բնականաբար քննարկել ենք, թե ինչպես կարող ենք անել և դա արվելու է անպայման և մենք ակտիվորեն աշխատելու ենք լրատվամիջոցների հետ»,–ասաց նա՝ կարևորելով նա, որ իրենք հասարակությանը ներկայացնելու են, թե ինչ են իրենք անում, ինչի են հասել և ինչին են փորձում հասնել։
Եվ ևս մեկ ուղղություն, որը մենք, որի շուրջ մենք համաձայնել ենք, որ այդ 5 + 5-ը չի մնալու 5 + 5, որ ընդարձակվելու է ֆորմատը, ներգրավելու են բոլոր այն մարդիկ, որոնք ունեն կառուցողական, կրեատիվ գաղափարներ, և այն օրակարգը, որը կա այսօր նաև պաշտոնական մակարդակով, ևս ընդարձակվելու է մեր աջակցությամբ։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այն սահմանափակ ժամանակը, որը տրամադրվում է բանակցություններին, բավարար չէ, որպեսզի ամեն մի հարցին բավարար ուշադրություն դարձվի։
Դրա համար անհրաժեշտ է փորձագետների ներգրավումը, դրա համար անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը, և մենք, որպես այս նախաձեռնության նախաձեռնողներ, դրան առավելագույնս նպաստելու ենք, և կարծում եմ, արդեն մոտակա ամիսների ընթացքում դուք այդ ուղղությամբ կտեսնեք շատ լուրջ զարգացումներ.,–ասաց նա։
Հիշեցնենք՝ նոկեմբերի 21-ին ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներ էին մեկնել են Բաքու:
Բաքու ժամանած ներկայացուցիչներն էին Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը,
Նշենք նաև, որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. հարաբերությունների կարգավորման համատեքստում սա պատասխան այց է: