00:00:00

Եկեղեցու դեմ կատարվողն «արդյունավետ» է այն պարզ պատճառով, որ կատարողի ձեռքերում է ամբողջ պետական, այդ թվում՝ դատաիրավական համակարգը. Բաբայան

12:44, 24 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Այս օրերին եկեղեցու շուրջ տեղի ունեցողը մեզ շատ ծանոթ իրողություն է, գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Կրկնվում է 2018 թվականը, որտեղ թիրախը ՀՀ իշխանությունն էր: Հիշո՞ւմ եք այդ օրերը, երբ սկզբնական փուլում հատ-հատ հաշվարկում էինք, թե իշխանությունից ով միացավ Փաշինյանի շարժմանը, հետո էլի հաշվում ու մի պահ արդեն հաշվելը դարձավ անիմաստ:

Եկեղեցու դեմ կատարվողն ավելի «արդյունավետ» է այն պարզ պատճառով, որ կատարողի ձեռքերում է ամբողջ պետական, այդ թվում՝ դատաիրավական համակարգը:

Իսկ մենք դասեր քաղե՞լ ենք 2018-ից...

Դասեր կարծես թե չենք քաղել, բայց չենք մոռացել այն դեպքերը, երբ 2018-ին Փաշինյանի ղեկավարած շարժմանն աջակցած բազմաթիվ հայտնի գործիչներ հետագայում փոշմանեցին:

Եթե եկեղեցու դեմ սանձազերծվածն էլ Նիկոլին հաջողվի, ապա վստահ եմ, որ այսօր մեր կողմից հաշվվող հոգևորականները ոչ հեռու ապագայում փոշմանելու են, բայց արդեն ուշ կլինի, ինչպես ուշ եղավ 2018-ի փոշմանողներինը»,-գրել է Բաբայանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր