Վերին Լարսի անցակետում էլեկտրոնային հերթագրման համակարգը կընդլայնվի ամբողջ երկրով։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, հայտնում է ТАСС-ը։
«Մենք, անշուշտ, պետք է ընդլայնենք այս պրակտիկան և արագացնենք բոլոր մասնագիտացված վերահսկողական սարքավորումների արդիականացումը»,- նշել է նա։
Միշուստինը հայտնել է, որ բարեկամ երկրների հետ Ռուսաստանի բեռնափոխադրումներն աճել են 4%-ով, իսկ «արևելյան ուղղությամբ երկաթուղային արտահանումն աճել է գրեթե 6,5%-ով»։
Նա հավելել է, որ Ռուսաստանի տարածքով անցնող միջազգային միջանցքներով բեռնափոխադրումները, ըստ կանխատեսումների, առաջիկա հինգ տարվա ընթացքում 2021 թվականի մակարդակի համեմատ կաճեն 50%-ով։