00:00:00

Քննարկվել են Հայաստան-Շվեյցարիա երկկողմ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

14:56, 13 նոյեմբեր 2025 Հասարակություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Շվեյցարիա երկկողմ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ երկու երկրների համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:

Մհեր Գրիգորյանը ընդգծել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի հետ համագործակցությամբ Գյումրիում Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի բացման կարևորությունը և շնորհակալություն հայտնել տարիներ շարունակ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերի համար:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը՝ կարևորելով տարածշրջանային կապակցվածությանն ամրապնդելու ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր