«Հենց մտար, բարլուս ասեցիր, 15.000-20.000 դրամ պետք է վճարես». գումար չունենալու պատճառով բժշկի չգնալը շատ տարածված խնդիր է, որի մասին պատկերավոր նկարագրում է Սյունիք գյուղի բնակիչներից մեկը:
Իշխանություններն այսօր ասում են՝ Ձեզ համար ապահովագրություն ենք ներդնում, բայց էլի ձեր գրպանից պետք է վճարեք և դեռ հարց է, թե քանի ծառայություն կփակի այդ ապահովագրությունը, իսկ մեր՝ «Միասնության թևերի» մոտեցումն այն է, որ բժշկությունը պետք է անվճար լինի, պետք է պետությունն ամբողջական ծավալով ապահովի։
Սա անել հնարավոր է ու մենք դա կանենք։