00:00:00

Վստահեցնում եմ՝ կաթողիկոսի հեռանալը կլինի իրավական, բարոյական, համակեցության կանոններին խիստ համահունչ, ինչպիսին է մեր կառավարումը վերջին 7.5 տարիներին. Ռոմանոս Պետրոսյան

07:22, 09 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանն այսօր մասնակցելու է Թալինում Տեր Թադեի կողմից մատուցվող պատարագին։

 

Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, թե իրենք եկեղեցու դեմ արշավ չեն հայտարարել։

 

«Կան հոգևորականներ, ովքեր քաղաքական գործունեությամբ են զբաղվում ու արժանանում են համապատասխան վերաբերմունքի»,- ասաց նա։

 

Պետրոսյանն ասաց, թե երբ հանրությունը որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հեռանա, կաթողիկոսը, վստահ է, կհեռանա։

 

«Իսկ թե ինչպես՝ ես վստահեցնում եմ, որ կլինի իրավական, բարոյական, համակեցության կանոններին խիստ համահունչ, ինչպիսին է մեր կառավարումը վերջին 7.5 տարիներին»,- ասաց նա։

 

Երբ լրագրողները նրան հիշեցրեցին, որ այսօր 44-օրյա պատերազմի գործողությունների ավարտի օրն է, բայց Եռաբլուրում ՔՊ-ական որևէ բարձրաստիճան պաշտոնյա չկար՝ Պետրոսյանն ասաց, թե գլուխ է խոնարհում զոհերի հիշատակի առջև։

 

«Մնացած մասով որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ընդգծեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր