00:00:00

Պուտինը ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել

21:13, 04 նոյեմբեր 2025 Հասարակություն

Ռուսաստանի Ազգային միասնության օրվա առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ  Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Գարեգին Բ-ի եղբայր արքեպիսկոպոս Եզրասը, օրեր առաջ ավելացվել էր ուկրաինական ծայրահեղական «Миротворец» կայքի տվյալների բազայում:

Կայքի ստեղծողները, մասնավորապես, մեղադրում են Եզրաս արքեպիսկոպոսին Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի, ինչպես նաև Ռուսաստանին հրապարակայնորեն աջակցելու մեջ։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ «Миротворец» կայքը ստեղծվել է 2014 թվականին։ Դրա նպատակն է նույնականացնել և հրապարակել այն անձանց անձնական տվյալները, ովքեր ենթադրաբար սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր