00:00:00

Հայաստանը պատրաստ է խաղաղության, Թուրքիան նույնպես պատրաստ է կարգավորման. Փայլան

16:34, 04 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Անկարայում ասում են, որ 2026 թվականի սկզբին Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի քաղաքացիների համար։ Այս մասին այսօր «Օրբելի 2025» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպե՞ս կարելի է հասնել խաղաղության։ Ճնշմա՞ն միջոցով։ 120 տարի փորձել են։ Չի ստացվել։ Սահմանի երկու կողմերի մարդիկ իրար չեն ճանաչում և փոխանակվում են ատելության հռետորաբանությամբ»։

Ըստ Փայլանի՝ այժմ Հայաստանն ու Ադրբեջանն առանց միջնորդների են շփվում միմյանց հետ, հայ և թուրք պաշտոնյաներն էլ անմիջականորեն են զրուցում միմյանց հետ։

«Սա երազանք է, որն իրականացել է։ Հայաստանը 1990-ականներին հաղթել է պատերազմը, բայց չի հաղթել խաղաղությունը։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում հաղթել է Ադրբեջանը, բայց արդյոք ադրբեջանական առաջնորդները կունենա՞ն այնքան իմաստնություն, որպեսզի հաղթանակ տանեն նաև խաղաղության կառուցման գործում։ Հայաստանը պատրաստ է խաղաղության, Թուրքիան նույնպես պատրաստ է կարգավորման»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր