00:00:00

Դատարանը չընդունեց դատախազության կողմից ներկայացված նոր մեղադրանքի որոշումները

16:12, 04 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով որոշեց թույլատրել փոխել բացառապես արարքի իրավական գնահատականը: Դատարանը քննարկեց հանրային մեղադրողի կողմից ներկայացված արարքի իրավական գնահատականը փոփոխելու եւ նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշումները, որտեղ ՀՀ սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ պետք է կայացվեր բացառապես իրավական գնահատականի փոփոխություն։ Սակայն Դատախազությունը օրենքի խախտմամբ էր ներկայացրել մեղադրանքները՝ փոփոխելով փաստական նկարագիրը, որը դատարանը չընդունեց եւ հանրային մեղադրողին ողջամիտ ժամանակ տրամադրեց սահմանված ժամկետում արձանագրված խախտումները վերացնելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:30-ին: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին 2018 թվականին մեղադրանք է առաջադրվել այն ժամանակ գործով քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով, այն է՝ սահմանադրական կարգը տապալելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր