Հայաստանի հավաքականը 6-րդ ոսկե մեդալը նվաճեց Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում, հայտնում են Հայաստանիւ ծանրամարտի ֆեդերացիայից։
Մրցումային վերջին օրը 110 կգ ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 175 կգ ու 182 կգ: Այս ձևում Կարապետյանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 210 կգ, 215 կգ: Այս վարժությունում նա երկրորդն տեղում էր:
Երկամարտի 397 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոնն է:
Հավաքականի մարզիչ` Փաշիկ Ալավերդյան
Երկրորդ մարզիչ` Հակոբ Փիլոսյան
Անձնական մարզիչ` Ալեքսան Կարապետյան