00:00:00

Հայաստան-Ռուսաստան համագործակցության ընթացքն են քննարկել ՇՄՆ-ում

15:42, 27 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Շրջակա միջավայրի նախարարությունից հաղորդագրություն են տարածել․

 

«Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության ընթացքին և դրա հետագա զարգացման հնարավորություններին։

 

Կողմերը քննարկել են շրջակա միջավայրի վրա ազդեցության կարգավորման և ստանդարտացման, կայուն կառավարման տնտեսական գործիքների, կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման, քիմիական նյութերի և թափոնների կառավարման, պետական բնապահպանական վերահսկողության, շրջակա միջավայրի մոնիթորինգի, ինչպես նաև տեխնոլոգիական և նորարարական լուծումների զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

 

Քննարկվել են նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ին նախապատրաստական գործընթացները։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկուստեք պատրաստակամություն՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը և համատեղ ջանքերով նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն զարգացմանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր