00:00:00

Առնվազն մինչև Գյումրի չհասնելու պարագայում «Թրամփի ուղին» իմաստը կորցնում է․ Միրզոյան

14:41, 27 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Առնվազն մինչև Գյումրի չհասնելու պարագայում «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը,  ուղղակի իմաստը կորցնում է, հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Եթե Արևելքից ենք շարժը նկարագրում, եթե երկաթուղին չի մտնելու Հայաստան, անցնի Հայաստանի հարավով,  մտնելու  Նախիջևան և չի շարունակվելու  Նախիջևանով  և Երասխով չի մտնելու նորից Հայաստան ու հասնի ինչ-որ մի տեղ, ապա իմաստ չունի»,- ասաց Միրզոյանը։

Նա պնդեց՝ «մեզ էլ է այդպես պետք, Ադբեջանին էլ»։ Եղած մտավախություններն էլ պայմանավորեց «անցած տարիների դառը պատմությունով»։

«Բայց այդ դառը պատմությունն էլ մեր ընկալումների հետևանքն է»,- շարունակեց Միրզոյանն ու հավելեց,  թե հիմա պետք չէ «փիլիսոփայության գիրկն ընկել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր