Irakanum.am-ի տեղեկություններով՝ այս պահին իրավապահներն ու ուժայինները ներխուժել են Գյումրու համայնքապետարան, գործողություններ են իրականացնում։ Քաղաքապետարանում իրավիճակը լարված է, աշխատանքային պրոցեսը՝ կանգնած։ Չի բացառվում, որ կլինեն ձերբակալություններ։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հնարավոր ձերբակալության մասին ահազանգում է նաեւ փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
60-70 հոգով մտան քաղաքապետարան, պառկեցրին հատակին ու ձերբակալեցին Վարդան Ղուկասյանին։
«Կանայք վախեցած լացում են, էս ինչ բեզպրիձելա։ Պարալիզացրել են քաղաքի աշխատանքը»,-նշեցին մեր աղբյուրները։
Մանրամասները՝ քիչ անց։