00:00:00

Շիրակին տուգանել են 800 հազար դրամով

02:43, 31 մայիս 2018 Սպորտ

Մայիսի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի արդյունքում «Շիրակ» ակումբը տուգանվել է 800 հազար դրամով։ Որոշման արձանագրությունն ունի հետևյալ տեսքը։ 28/05/18թ. «Շիրակ-2»-«Ալաշկերտ-2» (ԱԽ135) խաղը չկայանալու (2-րդ դեպք) «Շիրակ-2» ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Շիրակ-2» թիմին հանել Առաջին խմբի առաջնությունից, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 500000 դրամ: 26/05/18թ. «Գանձասար-Երևան-04»-«Շիրակ-1-04» (14Ա-124) խաղը չկայանալու «Շիրակ-1-04» թիմի չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Շիրակ-1-04» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ: 25/05/18թ. «Գանձասար-Երևան-05»-«Շիրակ-2-05» (13A-005) խաղին «Շիրակ-2-05» թիմի (2-րդ դեպք) չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Շիրակ-2-05» հանել Մ-13 առաջնությունից, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ: 8.1. «Շիրակ-1-05» թիմի (2-րդ դեպք) խաղին չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Շիրակ-1-05» թիմին հանել Մ-13 առաջնությունից, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ: 26/05/18թ. «Բանանց-03»-«Շիրակ-03» (15Ա-122) խաղին «Շիրակ-03» թիմի չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Շիրակ-03» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ: 28/05/18թ. «Շիրակ ՖԱ»-«Արմենիա Թրավել» (ՖԶ2-008) խաղը չկայանալու 12.1 «Շիրակ ՖԱ» թիմի (2-րդ դեպք) խաղին չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 20-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Շիրակ ՖԱ» թիմին հանել առաջնությունից, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր