00:00:00

Ձեր մարզիչը 7 տարի է արդեն աշխատում այս թիմի հետ, իսկ ես՝ 7 շաբաթ. Մելիքյան

20:46, 10 հոկտեմբեր 2025 Սպորտ

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կհյուրընկալվի Հունգարիայի ընտրանուն, գրում է armsport.am-ը:

Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«Պորտուգալիայի դեմ խաղից առաջ, Իռլանդիայի դեմ խաղից հետո և հիմա որևէ տարբերություն չկա․ ունենք մեկ նպատակ՝ հասնել լավ արդյունքի։ Ինչ վերաբերում է նրանց առաջատարին և ավագին՝ Դոմինիկ Սոբոսլային, կասեմ, որ նա շատ լավ ֆուտբոլիստ է, և համոզված եմ՝ մեզ համար խնդիրներ կստեղծի ոչ միայն նա, այլև ամբողջ թիմը, որովհետև գործ ունենք բարձրակարգ հավաքականի հետ։

Լավ ուսումնասիրել ենք մրցակցին, բայց չեմ կենտրոնանում այն բանի վրա, թե որ ֆուտբոլիստներն են բացակայելու Հունգարիայից և ինչ ֆուտբոլ պետք է մարզիչը կոնկրետ հանձնարարի խաղալ։ Թիմի աշխատանքի և փիլիսոփայության հետ արդեն լավ ծանոթ ենք՝ ի տարբերություն ձեր մարզչի, որը 7 տարի է արդեն աշխատում այս թիմի հետ, իսկ ես՝ 7 շաբաթ։ Դա նշանակում է, որ նա լիովին ճանաչում է իր թիմին, իսկ ես դեռ նոր եմ ծանոթանում․ ավելի շատ այդտեղ եմ խնդիր տեսնում։

Բայց մի բան ինձ հանգստացնում է՝ այն, որ ես հավատում եմ իմ թիմին, և իմ թիմն էլ հավատում է ինձ։

Այո, ոչ-ոքին այս խաղում մեզ համար կլինի լավ արդյունք, որովհետև տնային խաղ չէ սա, և շատ ուժեղ հավաքականի դեմ ենք խաղալու»,– ասել է Մելիքյանը։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երրորդ տուրի Հունգարիա – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 19:45-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր