00:00:00

Բայրամովը Պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

18:20, 30 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական Ուայեթ Թոլքինին և Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կարլսոնին։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական գործընկերության խարտիայի պատրաստման համար ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծմանն առնչվող փոխըմբռնման հուշագրից բխող հարցերը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Վաշինգտոնյան համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։

Նշվել է, որ երկու երկրների ներկայացուցիչների և պաշտոնական պատվիրակությունների փոխադարձ այցելությունները կարևոր դեր են խաղում հարաբերությունների զարգացման գործում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր