00:00:00

Վարշավայում բովանդակալից զրույց եմ ունեցել Արարատ Միրզոյանի հետ. Սիբիհա

20:08, 30 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Վարշավայում բովանդակալից զրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան:

«Քննարկել ենք երկկողմ օրակարգը, իրավիճակը Հարավային Կովկասում և աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, մտքեր փոխանակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա արդյունքների վերաբերյալ:  

Պայմանավորվել ենք մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման մասին և քննարկել, թե ինչ կարող ենք անել միասին՝ Եվրոպայում համապարփակ, արդար և կայուն խաղաղությունը մոտեցնելու համար: Նախարար Միրզոյանին հրավիրել եմ այցելելու Կիև»,-նշել է նա:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր