00:00:00

2018-ից հետո Հայաստանում ՏԻՄ որևէ ընտրության արդյունքների հետ կապված բողոքի ակցիաներ չեն եղել. Փաշինյան

12:31, 30 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Հեղափոխությունից հետո Հայաստանում ՏԻՄ որևէ ընտրության արդյունքների հետ կապված բողոքի ակցիաներ չեն եղել, մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչը, ըստ էության, անհնար էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ, ԵԽԽՎ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է հետընտրական պրոցես հասկացությունը, մինչդեռ 2018 թ. ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությունից առաջ դա Հայաստանի քաղաքական կյանքի ամենահաճախ օգտագործվող տերմինն էր։ Մարդիկ փոփոխությունների հույսը կապում էին հետընտրական պրոցեսների հետ, որովհետև գիտեին, որ ընտրությունները կեղծվելու էին իշխանությունների կողմից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր