00:00:00

Ինչ հարցեր են քննարկել Մանուկյանն ու Սարգսյանը սյունեցիների հետ

11:36, 30 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Սեպտեմբերի 28-ին Կապան քաղաքում կայացավ «Արմենիա 2026» շարժման հիմնադիր Նարեկ Մանուկյանի և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյան / Nairi Sargsyan-ի հանդիպումը Սյունիքի բնակիչների հետ։
 
Ավելի քան երկու ժամ տևած քննարկման ընթացքում ներկայացվեցին երկու շարժումների գաղափարական հիմքերն ու տեսլականները։ Հանդիպման մասնակիցները շոշափեցին Հայաստանի՝ հատկապես Սյունիքի առջև ծառացած ներկա խնդիրներն ու մարտահրավերները՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի քաղաքականություն պետք է իրականացնի Հայաստանի իշխանությունը, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել այս դժվարությունները։ Քննարկվեց միասնականության անհրաժեշտությունը, պետության պահպանումն ու ամրապնդումը, բանակի հզորացումը, ինչպես նաև ուժեղ տնտեսության և արդար հասարակության կառուցման ուղիները։
 
Հատուկ ուշադրություն դարձվեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հռչակագրին, որով Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է կյանքի կոչել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity — TRIPP) հաղորդակցության ծրագիրը։
Հանդիպման ավարտին երկու շարժումների ղեկավարները պատասխանեցին մասնակիցների բարձրացրած հարցերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր