00:00:00

Նուբարաշենի աղբավայրն օր առաջ պետք է փակվի. Գառնիկ Դանիելյան

07:49, 30 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնեց Նուբարաշենի աղբավայրի խնդիրը։

Նրա խոսքով՝ Երևանի և տարբեր մարզերի քաղաքացիներից շարունակաբար ստացվում են բողոքներ աղբավայրը այրելու հետևանքով առաջացած թունավոր ծխի և գարշահոտության մասին։

«Օր առաջ այդ աղբավայրը պետք է փակվի։ Անտանելի են պայմանները, որոնցում ստիպված են ապրում մեր քաղաքացիները։ Ամեն օր շնչում են այդ թունավոր ծուխը, ինչը վնասում է մարդկանց առողջությանը։ Տարիներ շարունակ այս մասին խոսում ենք, բայց որևէ փոփոխություն չի կատարվում»,- նշեց պատգամավորը։

Դանիելյանը հավելեց նաև, որ խնդիրներ կան ոչ միայն աղբավայրի, այլև փակ շրջանառու համակարգի հետ կապված։ Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխությունները լուրջ հարված են հասցնելու ձկնաբուծությանը և տնտեսվարողներին։

«Այս որոշումը ուղիղ ազդելու է ոլորտի զարգացման վրա։ Ավելի ճիշտ կլիներ զբաղվել ապօրինի հորերի հարցով, որոնցից ջուրը գնում է տարբեր ուղղություններով՝ առանց վերահսկողության»,-ասաց պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր