00:00:00

Իմպիչմենտի առաջարկի շուրջ լայն միախմբվածություն կա․ ՀՀԿ Գործադիր մարմնի արտահերթ նիստ է տեղի ունեցել

22:44, 29 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը․

«Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին կուսակցության խմբակցության կողմից նախաձեռնված վերջին խորհրդարանական լսումների արդյունքները։

Արձանագրվեց, որ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկի շուրջ ձևավորվել է լայն հասարակաքաղաքական միախմբվածություն, ինչում իրենց կարևոր դերակատարությունն ունեն նաև արտախորհրդարանական ուժերը և գործիչները։

Ողջունվեց խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության որոշումն, այնուհանդերձ, միանալ տվյալ գործընթացին և ընդգծվեց համագործակցային ձևաչափով ընդդիմադիր գործընկերների հետ պրոցեսի ամենաարդյունավետ կազմակերպման համար ջանքերի մեկտեղման և կանոնավոր կոնսուլտացիաների անհրաժեշտությունը։

Կուսակցության ստորաբաժանումներին և տարածքային կառույցներին հանձնարարվեց ակտիվացնել տվյալ ուղղությամբ քարոզչական աշխատանքները տեղերում՝ մեր հայրենակիցների հետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր