00:00:00

Փաշինյանը ՄԱԿ–ի ամբիոնից անդրադարձել է անհետ կորածների ու անազատության մեջ գտնվող անձանց հարցին

18:15, 27 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Չափազանց կարեւոր է գտնվելու վայրը, անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը եւ երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որ մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է։ Այս մասին ՄԱԿ ԳԱ 80–րդ նստաշրջանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ։

Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացվեց՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ ՀՀ-ն և Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել միմյանց միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը, որն օգոստոսին ԱՄՆ-ում նախաստորագրվեց։

Այս խաղաղության գործում վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, ում նվիրվածությունը, հետևողականությունն ու սկզբունքայնությունը հնարավոր դարձրին թվում է՝ անհնարինը։ Խաղաղությունն, այսպիսով, հաստատված է, սակայն այն ամենօրյա խնամք է պահանջում»:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր