00:00:00

2026-ի ընտրություններում ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար. Փաշինյան

17:43, 27 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

2018թ․ մեր երկրում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխութոյւնից ի վեր ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ դատական համակարգը մեր կողմից որդեգրված են որպես ռազմավարություն։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ժողովրդավարության ոլորտում մեր ունեցածն առավել ինստիտուցիոնալ և ժողովրդամետ դարձնելու համար առաջիկայում մենք մտադիր ենք անել հաջորդ քայլը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար, որի արդյուքնում իշխանության բոլոր ճյուղերը և երկրում հաստատված իրավակարգն օրգանական կապով կկապվեն սամանադիրի, այսինքն՝ ժողովրդի հետ՝ Հայաստանի պետականությունը դարձնելով հարատև ու ժողովրդակենտրոն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր