00:00:00

ՀՀ-Ադրբեջան հաղորդակցությունների բացումը տեղի է ունենալու պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա. Փաշինյան

16:59, 27 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակված TRIPP ուղի նախագծով Հայաստանի տարածքով անցնելու են երկաթուղի, ավտոճանապարհ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, որոնք արևելքը կապելու են արևմուտքին։ Այս համաձայնության արդյունքում նաև հյուսիսն է կապվելու հարավին։ Այս մասին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հենց աշխարհագրական թվարկումը բավարար է արձանագրելու համար, որ սա ճշգրիտ արտացոլումն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի։ TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագիծը բխում է հենց «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից, որի կարողությունների զարգացման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ երկկողմ հուշագիր ստորագրեցինք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։

Հարկ եմ համարում նշել, որ Վաշինգտոնի հռչակագրի համաձայն՝ ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը տեղի է ունենալու պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետութւյան միջև ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը Հայաստանի Հանարպետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։

Այս պայմանավորվածությունները ՀՀ-ի համար լավ առիթ են ոչ միայն TRIPP ուղու, այլև մյուս սահմանային անցակետերում սահմանային, մաքսային և այլ հսկողությունների նորագույն տեխոլոգիաներ ներդնելու դիտանկյունից, որոնք համապատասխան կլինեն ժամանակակից ամենաառաջավոր ստանդարտներին»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր