TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է ՀՀ տարածքով՝ ԱՄՆ-ՀՀ երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։ Այս մասին այսօր ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Բաղկացած լինելով մի քանի տասնյակ կմ տարբեր ենթակառուցվածքներից՝ այն տարածաշրջանային և՛ գլոբալ նշանակություն, և՛ ազդեցություն է ունենալու։
Ալիևը՝ այդ թվում այս ամբիոնից, օգտագործել է ՛՛Զանգեզուրի միջանցք՛՛ արտահայտությունը, որը Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա, ՀՀ-Ադրբեջան բանակցություններում և փաստաղթղերում երբեք չի եղել՛՛,-նշել է նա։
Փաշինյանը նաև հավելել է. ՛՛Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ո՞րն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Դա մեզ ոչ մի միլիմետր չի շեղի ձեռք բերված խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից՛՛: